Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նոր բուժական մեթոդներ

Բազմոտանու թույնը կփոխարինի մորֆինին

Բազմոտանու թույնը կփոխարինի մորֆինին

Նոր արդյունավետ ցավազրկողների որոնման աշխատանքների ընթացքում Քվինսլենդի համալսարանի մասնագետները պարզել են, որ բազմոտանու թույնն իրենից ներկայացնում է ոչ պակաս արդյունավետ ցավազրկող, քան մորֆինը:

 

Այդ թույնի հիման վրա ստեղծվել են դեղամիջոցներ, որոնց միջոցով կարելի է բուժել քրոնիկ ցավերից տառապող հիվանդներին:

Գիտնականները պարզել են, որ չինական կարմիր բազմոտանու թույնը մոլեկուլներ է պարունակում, որոնք թույլ են տալիս արգելափակել առավել զգայուն նյարդերում տեղադրված անցումները: Ընդ որում, հայտնի է, որ մարդիկ, որոնց օրգանիզմում բացակայում են այդ անցումները, ցավին չեն կարողանում դիմանալ: Դրա հիման վրա ավստրալացի գիտնականները համարում են, որ այդ արդյունքին կարելի է հասնել յուրաքանչյուր մարդու մոտ, եւ դրանում կօգնի բազմոտանու թույնը, հաղորդում է «Ռոսբալտը»:

Գոյությունի ունի գիտական տեսություն, որը բացատրում է, որ էվոլյուցիայի ընթացքում բազմոտանու մոտ կարող էր հզոր թույն առաջանալ: Դրա նշանակությունը կայանում է նրանում, որ արգելափակում է այն միջատների նյարդային անցումները, որոնց վրա իրենք հարձակվում են: Հետազոտություններին նաեւ մասնակցել են Չինաստանի գիտությունների ակադեմիայի գործընկերները: Այս հայտնագործությունը շատ բան կարող է փոխել, քանի որ գիտնականները տեսկանորեն հնարավորություն են ստացել ստեղծել բնական հումքով նոր դասի  ցավազրկող:

Դրանք կարող են օգտագործվել քրոնիկ հիվանդությունների բուժման ժամանակ: Գլխավորն այն է, որ այդ դեղամիջոցների ազդեցության տակ մարդու մոտ թմրանյութերից կախվածություն չի առաջանում: Հենց այդ ուղղությամբ գիտությունը վաղուց լուրջ փորձեր է իրականացնում:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. young.rzd.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ